Սամվել Կարապետյանը 3 մլն դրամի հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
Իրավունք
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ քարոզարշավի ընթացքում իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։
Կարապետյանը դատարանից պահանջում է Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել 2026 թվականի մայիսի 29-ին հնչեցրած վիրավորանքի համար։ Հայցի համաձայն՝ ներողությունը պետք է հրապարակվի ուղիղ եթերով՝ առանց որևէ հավելման կամ մեկնաբանության։
Որպես վիրավորանքի համար փոխհատուցում՝ Կարապետյանը Փաշինյանից պահանջում է բռնագանձել 3 մլն դրամ, ինչպես նաև դատական ծախսերը։
Հայցադիմումը դատարան է ներկայացվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Սա Կարապետյանի առաջին հայցն է Փաշինյանի դեմ։ Միևնույն ժամանակ, վարչապետը նախկինում երկու անգամ դիմել է դատարան՝ Կարապետյանից հերքումներ պահանջելով և յուրաքանչյուր հայցով 6 մլն դրամ փոխհատուցում պահանջելով։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է