Ճապոնիայի վարչապետը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունները
Քաղաքական
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ Տոկիոյի և Մոսկվայի միջև հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր, իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մունեո Սուձուկին՝ վարչապետի հետ հանդիպումից հետո։
«Ես նրան մատնանշեցի ճապոնա-ռուսական հարաբերությունների կարևորությունը։ Վարչապետը ևս ասաց, որ Ճապոնիայի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են»,- պատմել է պատգամավորը։
Ավելի վաղ Kyodo-ն հայտնել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած վերջին այցը։ Սակայն Սուձուկին հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ այդ թեման ընդհանրապես չի բարձրացվել։ Նրա խոսքով՝ զրույցը հիմնականում վերաբերել է Օկինավայում սպասվող նահանգապետի ընտրություններին։
Ռուսաստանի և Ճապոնիայի հարաբերությունները վերջին շրջանում շարունակում են լարված մնալ։ Ավելի վաղ Տակաիչին քննադատել էր Խաբարովսկում տեղադրված հուշարձանը՝ պահանջելով այն ապամոնտաժել։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է