Դաղստանի վրա հարձակման ժամանակ կիրառվել են FP-1 տեսակի ԱԹՍ-ներ
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը Դաղստանի ուղղությամբ հարձակման ժամանակ կիրառել են FP-1 տեսակի հեռահար անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է ռուսական «Архангел спецназа» Telegram ալիքը։
Աղբյուրի պնդմամբ՝ հարվածների թիրախում են հայտնվել Կասպից ծովի ափին գտնվող նավահանգստային օբյեկտները։ Նշվում է, որ գիշերվա ընթացքում Դաղստանում գործել են նաև հակաօդային պաշտպանության համակարգերը։
Ավելի վաղ Դաղստանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը հայտնել էր, որ ԱԹՍ-ների հարձակումից հետո Մախաչկալայի նավահանգստում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է