ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների հարցը
Իրավունք
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քերին սեպտեմբերի 2-ին Ներկայացուցիչների պալատի «Ways and Means» հանձնաժողովի՝ «Ռազմավարական գործընկերություններ․ կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների ապահովման համար» թեմայով լսումների ընթացքում բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների հարցը։
Քերին իր ելույթը սկսել է՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես աշխարհում քրիստոնեությունը առաջինը պետական կրոն հռչակած երկրի նշանակությունը, ապա անդրադարձել Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։
«Ադրբեջանը շարունակում է պահել հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի ընտրված ղեկավարությանը՝ տարածաշրջանում իրականացված էթնիկ զտումներից հետո»,– հայտարարել է կոնգրեսականը։
Հատկանշական է, որ «Ways and Means» հանձնաժողովը պատասխանատու է ԱՄՆ առևտրային քաղաքականության հարցերի համար։ Կարևորագույն ռեսուրսների և մատակարարման շղթաների վերաբերյալ լսումների ընթացքում Քերին Ադրբեջանի կողմից հայ գերիների և պատանդների պահման խնդիրը բարձրացրել է պաշտոնական քննարկման մակարդակում՝ այն կապելով տարածաշրջանային կայունության և ռազմավարական գործընկերությունների հետ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է