Իրանը կարող է կրկնօրինակել ԱՄՆ-ի նորագույն ստորջրյա անօդաչուն․ Reuters
Իրանի կողմից վերջերս առգրավված ամերիկյան Dive-LD անօդաչու ստորջրյա սարքի ուսումնասիրությունն ու հնարավոր կրկնօրինակումը կարող է լուրջ խնդիր դառնալ Պենտագոնի համար, գրում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ սարքը Թեհրանի ձեռքն է անցել ամբողջական վիճակում, ինչը հնարավորություն է տալիս իրանցի մասնագետներին ուսումնասիրել դրա կառուցվածքն ու տեխնոլոգիական լուծումները և հետագայում ստեղծել սեփական տարբերակը։ Նման դեպք արդեն եղել է 2011 թվականին, երբ Իրանը գրավեց ամերիկյան RQ-170 Sentinel հետախուզական ԱԹՍ-ն և ավելի ուշ ներկայացրեց դրա կառուցվածքի հիման վրա ստեղծված սեփական մոդելները։
ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ Իրանի ձեռքն անցած Dive-LD-ն հնացած տարբերակ է։ Միևնույն ժամանակ արտադրող Anduril-ը Dive-LD-ն ներկայացնում է որպես իր դասի հուսալի և բազմաֆունկցիոնալ ինքնավար ստորջրյա սարք, որը բարդ պայմաններում կարող է աշխատել մինչև տասը օր։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է