Հոգեբանները պատմել են ինքներդ ձեզ հետ խոսելու օգտակարության մասին
Հասարակություն
Ինքներդ ձեզ հետ խոսելը ոչ միայն նորմալ է, այլև կարող է օգտակար լինել հոգեկան և մտավոր գործունեության համար։ Այս մասին հայտնել են հոգեբաններ Գրեյս Թվորեկը և Գարի Լուպյանը։
Մասնագետների խոսքով՝ ինքնախոսությունը օգնում է կարգավորել մտքերն ու զգացմունքները, նվազեցնել սթրեսը, զարգացնել քննադատական մտածողությունը և ավելի հեշտ լուծումներ գտնել տարբեր խնդիրների համար։ Այն կարող է նաև բարձրացնել մոտիվացիան այն գործերը կատարելիս, որոնք մարդը հակված է հետաձգել։
Փորձերից մեկի ընթացքում պարզվել է նաև, որ մարդիկ ավելի արագ են գտնում անհրաժեշտ առարկաները, երբ բարձրաձայն նկարագրում կամ անվանում են այն, ինչ փնտրում են։ Հոգեբանների գնահատմամբ՝ նման ինքնախոսությունը կարող է օգնել կենտրոնացնել ուշադրությունը և ավելի արդյունավետ կազմակերպել գործողությունները։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է