Մոլդովան Ուկրաինայի և Ռումինիայի հետ քննարկում է անօդաչուները խոցելու հնարավորությունը
Քաղաքական
Մոլդովան Ուկրաինայի և Ռումինիայի հետ քննարկում է օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, որսման և անհրաժեշտության դեպքում խոցման մեխանիզմները։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։
Նրա խոսքով՝ ներկայում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է անօդաչուների որսման համակարգի ստեղծման վրա, որը թույլ կտա անհրաժեշտության դեպքում դրանք ոչնչացնել։ Այդ հարցով Քիշնևն ինտենսիվ բանակցություններ է վարում գործընկերների, առաջին հերթին՝ հարևան Ուկրաինայի և Ռումինիայի հետ։
Գրոսուն նշել է, որ կողմերը փորձում են գտնել անօդաչուների հայտնաբերման և չեզոքացման հնարավորինս արագ լուծում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է