Տեխասի դատարանը մեղադրել է TikTok-ին երեխաների անվտանգության գործառույթի վերաբերյալ օգտատերերին մոլորեցնելու մեջ
ԱՄՆ
Տեխասի դատավորը վճռել է, որ TikTok-ը խախտել է նահանգի սպառողների պաշտպանության մասին օրենքը՝ օգտատերերին մոլորեցնելով անչափահասների համար նախատեսված բովանդակության զտման և «Restricted Mode» գործառույթի արդյունավետության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Տեխասի իշխանությունների պնդմամբ՝ TikTok-ը հայտարարել է, որ հեռացնում է իր կանոնները խախտող բովանդակությունը, մինչդեռ որոշ նյութեր իրականում պարզապես դասակարգվել են որպես «դժվար հայտնաբերվող» և շարունակել հասանելի մնալ հարթակում։ Դատավոր Քորի Լյուն նաև եզրակացրել է, որ «Restricted Mode»-ը չի գործել այնպես, ինչպես ներկայացվել է օգտատերերին, ինչի հետևանքով անչափահասներին հասանելի է եղել այնպիսի բովանդակություն, որը պետք է զտվեր։
Գործը կշարունակվի դատական քննությամբ, որի ընթացքում կորոշվեն հնարավոր տուգանքներն ու այլ միջոցները։ Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնի գրասենյակի տվյալներով՝ դատավարության օրը նախատեսվում է նշանակել հաջորդ ամիս։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է