Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ հարձակումների համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու որոշման համար։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Հարցին՝ արդյոք Իրանի դեմ հարվածներից հրաժարվելը կարող էր բարձրացնել հանրապետականների հնարավորությունները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, Թրամփը պատասխանել է, որ չի հավատում «զղջում» բառին։ «Եթե ստիպված լինեի դա կրկին անել, ճիշտ նույն կերպ կվարվեի»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում հրապարակել էր Իրանի քարտեզի տարբերակ, որի ուրվագիծը նմանեցված էր իր գլխի ձևին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է