Ուկրաինայում հզոր քաղաքական ուժ է ձևավորվել
Քաղաքական
Ուկրաինայի Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոն (ՆԱԲՈւ) վերջին մեկ տարվա ընթացքում վերածվել է երկրի ազդեցիկ քաղաքական ուժերից մեկի։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ ՆԱԲՈւ-ի հետաքննությունների արդյունքում պաշտոններից հեռացել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շրջապատի մի շարք ներկայացուցիչներ։ Բացի այդ, կառույցը գործեր է վարում Գերագույն ռադայի շուրջ 60 պատգամավորների նկատմամբ։
Financial Times-ը նշում է, որ ուկրաինական քաղաքական վերնախավի և խորհրդարանի ներկայացուցիչների շրջանում մտահոգություն կա ՆԱԲՈւ-ի հակակոռուպցիոն հետաքննությունների կապակցությամբ, քանի որ դրանց դեմ պայքարելու հնարավորությունները սահմանափակ են։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է