Բուդանովը Բալթյան երկրներին անսովոր առաջարկ է արել
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը Բալթյան երկրներին կոչ է արել «խնայել իրենց արյունն ու գումարները» և օգտվել Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի ձեռք բերած փորձից։ Այս մասին նա հայտարարել է Euronews-ին տված հարցազրույցում։
Բուդանովի խոսքով՝ Բալթյան երկրների համար Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքը շարունակում է մնալ հավանական, իսկ Ուկրաինան պատրաստ է եվրոպական երկրներին փոխանցել իր ռազմական փորձը։ «Եթե չեք ցանկանում գործ ունենալ Ռուսաստանի հետ, գործ ունեցեք մեզ հետ։ Մեր փորձը շատ թանկ է արժեցել՝ թե՛ արյան, թե՛ գումարի առումով։ Ուստի խնայեք ձեր արյունն ու գումարները և օգտվեք մեր փորձից»,- ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել եվրոպական կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում նա ևս պնդել է, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ ծրագրեր չունի։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է