Լուկաշենկոն հայտարարություն է արել Բելառուսի հնարավոր հարձակման մասին
Քաղաքական
Բելառուսը չի պատրաստվում հարձակվել հարևան երկրների կամ որևէ այլ պետության վրա։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «Пул Первого» Telegram-ալիքը։
«Մենք հասկանում ենք, որ եթե հարձակվենք, օրինակ, մեր հարևաններից որևէ մեկի վրա, դա մահվան հավասար կլինի։ Մենք չենք կարողանա հաղթել մեր շուրջը գտնվող «հրեշների» հետ հակամարտությունում։ Այդ դեպքում ինչո՞ւ պատերազմ սկսել», — ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը շեշտել է, որ իշխանությունների գլխավոր խնդիրը երկրի և բնակչության պաշտպանությունն ու անվտանգության ապահովումն է՝ հավելելով, որ դա պետք է արվի «նույնիսկ կյանքի գնով»։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը կատարում է Ռուսաստանի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները և պատրաստ է նույնիսկ «գերակատարել» դրանք։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է