Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի օլիգարխ դառնալու հավակնության մասին
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ վերջինս, իր խոսքով, դեռ 2018 թվականից «օլիգարխ դառնալու հավակնություններ» է ունեցել։
«Իմ սիրելի գործընկերը հենց 2018 թվականից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Սարգսյանի հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք, նրա պնդմամբ, հաստատվել են օրինական ուժի մեջ մտած դատական վճիռներով։ Նա նշել է, որ հարաբերությունները հատկապես լարվել են ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմայի բարձրացումից հետո։
Փաշինյանը պնդել է, որ այդ գործով պարզվել է՝ Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված անձինք ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ։ Նա նաև նշել է, որ Սարգսյանը, իր խոսքով, շրջել է ապօրինի պետհամարանիշներով։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է