Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի սահմանին սադրանքների մասին
Քաղաքական
Բելառուսը երկրի սահմանին պարբերաբար արձանագրում է տարբեր բնույթի սադրանքներ, այդ թվում՝ օդային տարածքի խախտումներ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru-ն, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Բելառուսի նկատմամբ հետախուզական գործունեությունն իրականացվում է բավական բաց և գրեթե անթաքույց։ «Պարբերաբար արձանագրում ենք տարբեր տեսակի սադրանքներ, օդային տարածքի խախտումներ», — նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ երկրի հասցեին հնչում է նաև «ագրեսիվ հռետորաբանություն», և Մինսկը պետք է պատրաստ լինի համապատասխան արձագանքի։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը չի պատրաստվում հարձակվել հարևան երկրներից որևէ մեկի վրա։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ իշխանությունների առաջնահերթ խնդիրն է ապահովել երկրի և բնակչության անվտանգությունը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է