Նոր օրենքը կգործի․ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. Փաշինյան
Քաղաքական
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետությունը պատրաստվում է վերացնել հաշտության գործող մեխանիզմը, որով անձը կարող է պահպանել գույքի մինչև 25 տոկոսը՝ պետությանը վերադարձնելով 75 տոկոսը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չկա՛ այլևս 25 տոկոս, չպե՛տք է լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել, հիմա արդեն պետք է 100 տոկոսը վերադարձնեն։ Առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության գործընթացը կվերացվի։ Այսինքն՝ ապօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք»,– ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը կրկին անդարադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ֆինասների նախկին նախարար Գագիկ խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործերին և խափանման միջոց կալանքին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է