Լեհաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն անսպասելի ժամանել են Կիև
Քաղաքական
Լեհաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին և Մարգուս Ցահքնան գնացքով անսպասելի ժամանել են Կիև։ Այցի մասին նախապես չէր հայտարարվել, հաղորդում է Lenta.ru-ն։
Սիկորսկին X սոցիալական ցանցում հրապարակել է գնացքի մոտ արված լուսանկար՝ գրելով. «Բարի օր Կիևից»։ Ցահքնան ևս հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելու մասին՝ նշելով, որ «միշտ ուրախ է կրկին վերադառնալ»։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարներն առայժմ չեն հայտնել, թե ինչ նպատակով են ժամանել Կիև և ինչ հանդիպումներ են նախատեսված այցի շրջանակում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է