Ռադայի խոսնակ. Ուկրաինան երբեք չի հրաժարվի իր տարածքներից
Քաղաքական
Ուկրաինան մտադիր չէ հրաժարվել իր տարածքներից և համոզված է, որ կվերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Այս մասին G7-ի երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը, հայտնում է «Ուկրինֆորմը»։
«Մենք երբեք չենք հրաժարվի մեր տարածքներից, ինչպես նաև մեր ինքնիշխան իրավունքից։ Ուկրաինան անպայման կվերադառնա իր միջազգայնորեն ճանաչված սահմաններին», — հայտարարել է Ստեֆանչուկը։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Սոբոլևը հայտարարել էր, որ Ռուսաստանի վճռական հաղթանակի համար, իր գնահատմամբ, անհրաժեշտ է հասնել Ուկրաինայի արևմտյան սահմաններին։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է