Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

ՀՀ դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համագործակցության պայմանավորվածություն են ստորագրել

Քաղաքական

2026 թվականի սեպտեմբերի 11-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուտա Կովեշին ստորագրել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն։ Փաստաթղթի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Եվրոպական դատախազության միջև համագործակցությունը՝ իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող քննությունների և քրեական հետապնդումների ոլորտում։

Միջոցառմանը մասնակցել է նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Աշխատանքային պայմանավորվածությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։

Համաձայն աշխատանքային պայմանավորվածության՝ Կողմերը միմյանց կտրամադրեն առավելագույն աջակցություն կոնկրետ գործի շրջանակներում տեղեկություններ և ապացույցներ ձեռք բերելու հարցում՝ գործող ազգային օրենսդրության և վերաբերելի միջազգային իրավական փաստաթղթերի շրջանակներում։ Համագործակցության կարևոր ուղղություններից են նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցումը, առգրավումն ու բռնագրավումը։ Կողմերը, իրենց իրավասությունների շրջանակում և գործող իրավական կարգավորումներին համապատասխան, կարող են համագործակցել նաև համատեղ քննչական խմբերի ձևաչափով։ Աշխատանքային պայմանավորվածությունը նախատեսում է նաև համատեղ վերապատրաստումների անցկացում, սեմինարների, աշխատաժողովների և համաժողովների կազմակերպման շրջանակներում համագործակցություն, ինչպես նաև փոխադարձ տեխնիկական և այլ աջակցություն։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, կարևորելով Եվրոպական դատախազության հետ համագործակցությունը որակապես նոր փուլ տեղափոխող փաստաթղթի ստորագրումը, նշել է. «Ֆինանսական հանցագործություններն իրենց բնույթով հաճախ դուրս են գալիս մեկ պետության սահմաններից, իսկ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շարժը կարող է անցնել բազմաթիվ իրավազորությունների միջով։ Հետևաբար, դրանց արդյունավետ բացահայտումն ու հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերականգնումը պահանջում են իրավապահ մարմինների միջև արագ, համակարգված և վստահելի համագործակցություն։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը կարևորում է Եվրոպական դատախազության հետ համագործակցության այս նոր մակարդակի ձևավորումը։

Համոզված եմ, որ աշխատանքային պայմանավորվածությունը գործնական նշանակություն կունենա ինչպես ԵՄ ֆինանսական շահերի պաշտպանության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համար հետաքրքրություն ներկայացնող ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Մեր նպատակն է՝ ապահովել, որպեսզի հանցավոր գործունեության և ապօրինի ձեռք բերված ակտիվների դուրս բերումն այլ երկրներ չդառնա անպատժելիության երաշխիք»։

Եվրոպական գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուտա Կովեշին, անդրադառնալով պայմանավորվածության ձեռքբերմանը, նշել է. «Այսօր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հետ միասին մենք համաձայնության եկանք այն մասին, թե ինչպես ենք համագործակցելու խարդախության միջոցով ԵՄ բյուջեին վնաս պատճառած հանցագործությունների դեմ պայքարում։ Հանցագործները կանգ չեն առնում սահմանների առջև, և մենք նույնպես կանգ չենք առնի։ Մենք կհետևենք նրանց կողմից խարդախության միջոցով հափշտակված գումարներին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք թաքցնում դրանք, և կվերադարձնենք այդ միջոցները»։ Աշխատանքային պայմանավորվածությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված