Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել Բելառուսին հասանելիք միլիոնավոր դոլարները
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել բելառուսական կողմին պատկանող 43–44 մլն դոլարը, որը, նրա խոսքով, մնացել է ամերիկյան Citibank-ում։ Այս մասին հայտնում է ԲելՏԱ-ն։
Լուկաշենկոյի խոսքով՝ գումարը կապված է ԱՄՆ-ին բելառուսական կալիումական պարարտանյութերի մատակարարումների հետ։ Համագործակցող ընկերությունը վճարումն իրականացրել է, սակայն միջոցները մնացել են բանկում և չեն հասել բելառուսական կողմին։
«43–44 միլիոն դոլար մեր գումարներից մնացել է Citibank-ում։ Ընկերությունը, որը մեզ հետ համագործակցել է, վճարել է այդ գումարը։ Խնդրում ենք՝ վերադարձրեք մեզ այդ գումարը», — հայտարարել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը փորձում է հասնել բելառուսական պարարտանյութերի նկատմամբ սահմանափակումների մեղմացմանը՝ դա դիտարկելով նաև որպես Մինսկի հետ հարաբերությունների բարելավման հնարավորություն։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է