Թրամփը վստահ է՝ Հորմուզի նեղուցի շուրջ խնդիրները կկարգավորվեն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված խնդիրները հաջողությամբ կկարգավորվեն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ամեն ինչ լավ կլինի», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ Սաուդյան Արաբիայի շուրջ նոր մտահոգությունների ֆոնին ևս իրավիճակը, իր գնահատմամբ, բարեհաջող հանգուցալուծում կունենա։
ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է Դուբլինում Իռլանդիայի նախագահ Քեթրին Քոնոլիի հետ հանդիպումից հետո։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտության դեպքում կարող է ավելի կոշտ մոտեցում որդեգրել Իրանի դեմ ռազմական գործողությունների հարցում։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է