«ՔՊ-ն է պատերազմ բերողը»․ Սաղաթելյան
Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննադատել է իշխանության կողմից, իր բնորոշմամբ, «կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ» թեզի կիրառումը՝ այն անվանելով «էժան շանտաժ»։
Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը նույն տրամաբանությունն է օգտագործում թե՛ Տիգրանաշենի, թե՛ Սահմանադրության փոփոխության հարցերում՝ պնդելով, որ այլընտրանքը պատերազմն է։
«Ո՛չ։ Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է»,- գրել է նա։
Սաղաթելյանը պնդում է, որ Ադրբեջանի պահանջների կատարման և պատերազմի միջև կա այլընտրանք՝ պետական շահերի վրա հիմնված բանակցություններն ու Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը։
Նա նշել է, որ հայկական կողմը բանակցային օրակարգում պետք է առաջ քաշի նաև Հայաստանից ադրբեջանական ուժերի կողմից բռնազավթված տարածքների դեօկուպացիայի, Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի հակազդման, ինչպես նաև հայ ռազմագերիների և ապօրինի պահվող անձանց ազատ արձակման հարցերը։
«Քանի դեռ բանակցային օրակարգը թելադրում է միայն Ադրբեջանը, դրանք դադարում են բանակցություն լինելուց և վերածվում են միակողմանի զիջումների անվերջ շղթայի»,- գրել է Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է