Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Իրավունք
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի տեղամասի աշխատակիցները ծառայության ընթացքում Սևքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ շուրջ 1,5 խմ ուռենու վառելափայտով բեռնված։
Ավտոմեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ։
Դեպքի առթիվ կազմվել է իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն, ինչպես նաև հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասի չափը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է