Թրամփը ցանկություն է հայտնել տեսնել Իռլանդիան և Հյուսիսային Իռլանդիան միավորված
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար տեսնել Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միավորումը՝ նման հեռանկարը «ֆանտաստիկ» անվանելով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Դուբլինում Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ չի ցանկանում խնդիրներ ստեղծել, սակայն կարծում է, որ Իռլանդիայի միավորումն ի վերջո տեղի կունենա։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան այս հարցում, բնականաբար, նույնպես իր ասելիքը կունենա։
1998 թվականի Բելֆաստյան համաձայնագրի համաձայն՝ Հյուսիսային Իռլանդիայի՝ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե կարող է անցկացվել միայն բրիտանական կառավարության որոշմամբ։ Հարցումները ցույց են տալիս, որ տարածաշրջանի բնակիչների մեծամասնությունը դեռ կողմ է Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է