Կենսաբանը նշել է ամենաօգտակար սննդային համադրությունը՝ օրվա ընթացքում թեթև սնվելու համար
Հասարակություն
Կենսաբան Իրինա Լյալինան ծիրանաչիրն ու նուշը համարել է առողջ սննդային ընդմիջման լավագույն համադրություններից մեկը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Մասնագետի խոսքով՝ ծիրանաչիրը պարունակում է կալիում և երկաթ, իսկ նուշը հարուստ է վիտամին E-ով։ Դրանց համադրությունը կարող է օգնել պահպանել էներգիան, բարելավել մարսողությունը և նվազեցնել քաղցրի նկատմամբ ցանկությունը։
Լյալինան նաև խորհուրդ է տվել բանջարեղեն օգտագործել հումուսով կամ թթվասերով, ինչպես նաև կաթնաշոռ՝ չամիչով։ Միաժամանակ նա հորդորել է խուսափել ավելացված շաքար, տրանսճարպեր և մեծ քանակությամբ աղ պարունակող սննդից։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է