Զելենսկի. Ուկրաինային մղում են այնպիսի ձևաչափերի, որոնք բացառում են ՆԱՏՕ-ին անդամակցությունը
Քաղաքական
Ուկրաինային հաճախ առաջարկվում են տարբեր ձևաչափեր, որոնք ենթադրում են, որ երկիրը երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է «Страна.ua»-ն։
«Ուկրաինային հաճախ մղում են տարբեր ձևաչափերի, որոնք Ռուսաստանին երաշխավորում են, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին»,- ասել է Զելենսկին։
Պարբերականը ենթադրում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու հարցը կարող էր քննարկվել նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչների՝ Կիև կատարած այցի ընթացքում։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայի հետ բանակցությունների վերսկսումն անհնար է համարում մինչև Ռուսաստանում սեպտեմբերի 18-20-ը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ավարտը։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է