Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրգործը դատարանում է և մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
Իրավունք
Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Լևոն Պետրոսյանին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու լինելով՝ կուսակցության երկու համակիրների հետ միասին, 2026 թվականի մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիում ընտրողներին խոստացել և անհատույց տրամադրել է հրդեհից վնասված բնակարանի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ։
Գործն ընդունվել է վարույթ, իսկ առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)