Ուկրաինայի գլխավոր դատախազը լքել է երկիրը
Քաղաքական
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն, որը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն դեռ շարունակում է պաշտոնավարել, հայտնել է, որ այժմ գտնվում է Ուկրաինայի սահմաններից դուրս՝ արտասահմանյան գործուղման շրջանակում։
Կրավչենկոյի խոսքով՝ նախատեսված են մի շարք հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, որոնց ընթացքում նա մտադիր է ներկայացնել Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների համակարգում տիրող իրավիճակը։
Ավելի վաղ Կրավչենկոն հայտնել էր Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՆԱԲՈւ) տնօրեն Սեմյոն Կրիվոնոսին կասկածանք ներկայացնելու մասին։ ՆԱԲՈւ-ն գլխավոր դատախազի գործողությունները որակել է որպես երկրի հակակոռուպցիոն կառույցների դեմ «համակարգային հարձակման» շարունակություն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)