Լատվիայում հակառուսական պատժամիջոցների պատճառով գործարան կփակվի․ Զախարովան արձագանքել է
Քաղաքական
Լատվիայում էլեկտրական գործիքներ արտադրող Rebir գործարանը մինչև տարեվերջ կլուծարվի՝ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների հետևանքով իր հիմնական իրացման շուկան կորցնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Sputnik Լատվիային։
Ընկերության վարչության նախագահ Նիկոլայ Սիմորևի խոսքով՝ ձեռնարկությունը փորձել է արտահանման նոր ուղղություններ գտնել, սակայն այդ փորձերը հաջողություն չեն ունեցել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով գործարանի փակումը, հայտարարել է, որ «եվրոպական արժեքներն» ընտրած երկրները, իր ձևակերպմամբ, դարձել են Եվրամիությանը սպասարկողներ՝ կորցնելով սեփական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու ինքնիշխանությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)