Հոգեբույժը նշել է հոգեկան առողջությունն ամրապնդելու պարզ մեթոդ
Հասարակություն
Հոգեբույժ Ֆերնանդո Մորան հոգեկան առողջության պահպանման արդյունավետ միջոցներից է համարում այսպես կոչված «հայելու տեխնիկան»։ Նրա խորհուրդներին անդրադարձել է El Confidencial-ը։
Մորայի խոսքով՝ մարդու հոգեբանական վիճակի վրա մեծ ազդեցություն ունի ինքն իր հետ ներքին երկխոսությունը։ Մշտական ինքնաքննադատությունն ու սեփական անձի նկատմամբ խիստ վերաբերմունքը կարող են բացասաբար ազդել հոգեկան բարեկեցության վրա։
«Հայելու տեխնիկան» առաջարկում է կանգնել հայելու առաջ և բարձրաձայն կրկնել այն բացասական արտահայտությունները, որոնք մարդը սովորաբար ասում է ինքն իրեն։ Մյուս տարբերակն է նայել սեփական մանկության լուսանկարին և փորձել նույն խոսքերն ուղղել այնտեղ պատկերված երեխային։ Հոգեբույժի խոսքով՝ այդ պահին շատերը գիտակցում են, թե որքան խիստ են վերաբերվում սեփական անձին։
Մորան խորհուրդ է տալիս սեփական անձի հետ խոսել նույն բարությամբ ու ըմբռնումով, որով մարդը կխոսեր իր մտերիմներից մեկի հետ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)