Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը
Քաղաքական
Ուկրաինայի նոր գլխավոր դատախազի պաշտոնի հավանական թեկնածուներից է Գերագույն ռադայի պատգամավոր Դանիիլ Գետմանցևը։ «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ նրա թեկնածությունն այժմ քննարկվում է Ռուսլան Կրավչենկոյին փոխարինելու համար։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Գետմանցևը մոտ է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիային։ Կրավչենկոյի հրաժարականի հարցով քվեարկությունը Գերագույն ռադայում նախատեսված է սեպտեմբերի 15-ին։
Կրավչենկոյի հնարավոր հեռացումը տեղի է ունենում Ուկրաինայի գլխավոր դատախազության շուրջ հակակոռուպցիոն հետաքննությունների ֆոնին։ Ավելի վաղ երկրի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը կալանավորել էր գլխավոր դատախազության կիբերդեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կրոպիվային՝ խարդախ զանգերի կենտրոններին հովանավորելու գործով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)