ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին հարվածները դադարեցնելու կոչը կարող է ազդել Կիևի վրա․ Կարասին
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու կոչը կարող է որոշակի ազդեցություն ունենալ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների դիրքորոշման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։
Ավելի վաղ Թրամփը Զելենսկուն կոչ էր արել դադարեցնել Ռուսաստանում դիզելային վառելիքի հետ կապված օբյեկտների վրա հարձակումները։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգներում վառելիքի մատակարարման խնդիրները պայմանավորված են ոչ թե Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, այլ ռուս-ուկրաինական հակամարտությամբ։
Կարասինի գնահատմամբ՝ Վաշինգտոնի հայտարարությունը կարող է ազդել ինչպես Կիևի, այնպես էլ Ուկրաինային աջակցող եվրոպական երկրների վրա։ Միաժամանակ սենատորը կոչ է արել Թրամփի հայտարարությունից «լայնածավալ աշխարհաքաղաքական կանխատեսումներ» չանել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)