106-ամյա չինացին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը
Հասարակություն
Չինաստանի Չժեցյան նահանգի 106-ամյա բնակիչ Վան Դինգաոն պատմել է, թե ինչն է համարում իր երկարակեցության գլխավոր գաղտնիքը։ South China Morning Post-ի փոխանցմամբ՝ նա առաջին հերթին առանձնացնում է կյանքի նկատմամբ դրական վերաբերմունքը, ամուր ընտանեկան կապերը և աշխատելու ու սովորելու մշտական ցանկությունը։
Դինգաոն նաև արտասովոր օրակարգ ունի․ քնում է երեկոյան ժամը 16:00-17:00-ի սահմաններում, արթնանում գիշերը՝ մոտ 01:00-ին, նախաճաշում 03:00-ին, ապա դուրս գալիս զբոսանքի։ Չնայած տարիքին և լսողության մասնակի կորստին՝ նա շարունակում է ինքնուրույն հոգալ իր առօրյա կարիքները՝ լվացք անել, լողանալ և նույնիսկ կարել։
106-ամյա տղամարդը երիտասարդ տարիներից հետաքրքրվել է տարբեր զբաղմունքներով և, ընդամենը չորս տարվա դպրոցական կրթություն ունենալով, ինքնուրույն սովորել է պատրաստել, բամբուկից իրեր հյուսել ու տարբեր աշխատանքներ կատարել։ Նրա խոսքով՝ երկար կյանքի համար հատկապես կարևոր է չկենտրոնանալ բացասականի վրա և հնարավորինս հանգիստ վերաբերվել կյանքի դժվարություններին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)