Թրամփը Սպիտակ տունն անվանել է «իսկական աղբանոց»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տունը մինչև նախատեսվող լայնածավալ վերակառուցումը գտնվում էր չափազանց վատ վիճակում՝ այն անվանելով «իսկական աղբանոց»։
«Սպիտակ տունը շատ վատ վիճակում էր՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Անկեղծ ասած՝ այն իսկական «աղբանոց» էր։ Նախորդ նախագահները դրա մասին հոգ չէին տանում»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ազատ ժամանակ սիրում է զբաղվել Սպիտակ տան վերականգնման աշխատանքներով։ Ավելի վաղ Թրամփը ներկայացրել էր նաև Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի նախագիծը, որը նախատեսվում է կառուցել Արևելյան թևի տեղում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)