Թրամփի հատուկ բանագնացը Լուկաշենկոյի հետ հանդիպումից առաջ այցելել է Լիտվա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը Բելառուս նախատեսվող այցից առաջ ժամանել է Լիտվա, որտեղ Վիլնյուսում հանդիպել է երկրի արտգործնախարար Կյաստուտիս Բուդրիսի հետ։ Կողմերը քննարկել են բելառուսցի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բելառուսա-լեհական սահմանին գտնվող ստորգետնյա թունելներին, որոնք, ըստ լիտվական կողմի, կարող են օգտագործվել միգրանտների տեղափոխման համար։
Քոուլը սեպտեմբերի 15-ին նախատեսում է այցելել Բելառուս և հանդիպել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ սպասում է «խոշոր փոխանակման»։ Ըստ Reuters-ի՝ Վաշինգտոնն ու Մինսկը քննարկում են ավելի քան 100 բելառուսցի քաղբանտարկյալների հնարավոր ազատ արձակումը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)