Զախարովա․ «ԵՄ-ն ընտրողները կորցրել են իրենց արդյունաբերությունը»
Քաղաքական
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լատվիայի Ռեզեկնե քաղաքում էլեկտրական գործիքներ արտադրող Rebir գործարանի փակումը՝ հայտարարելով, որ երկիրը կորցրել է իր արդյունաբերությունը և դարձել Եվրամիությանը «սպասարկող» պետություն։
«Բոլոր նրանք, ովքեր ընտրել են «եվրոպական արժեքները», դարձել են Եվրամիությանը սպասարկողներ՝ կորցնելով իրենց արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու ինքնիշխանությունը»,— ասել է Զախարովան՝ մեկնաբանելով ձեռնարկության լուծարումը։
Ըստ հրապարակման՝ Rebir-ի փակման պատճառներից մեկը Ռուսաստանի և Բելառուսի շուկաների կորուստն է՝ հակառուսական պատժամիջոցների հետևանքով։ Ընկերությունը փորձել է գտնել արտահանման նոր ուղղություններ, սակայն չի կարողացել փոխարինել նախկին հիմնական շուկաները։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)