Երևանում կիսամերկ տղամարդը ոստիկանների ներկայությամբ խուլիգանություն է արել․ 2 քաղաքացի ձերբակալվել է
Իրավունք
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքում հարևանը հարվածել է հարևանին․ փոխանցում է Գագիկ Շամշյանը։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին 33-ամյա կինը հայտնել է, որ 50-ամյա տղամարդն իրեն ապտակել է։ Վերջինս ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ընթացքում դեպքի վայր է մոտեցել կիսամերկ, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 67-ամյա տղամարդ, որը սկսել է բղավել, ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորել և փորձել է հարվածել համայնքային ոստիկանին։ Ոստիկանի գործողություններին խոչընդոտել է նաև մեկ այլ քաղաքացի։
Ոստիկանության մյուս ծառայողները միջամտել են, և երկու տղամարդիկ՝ 67-ամյա Խաչատուր Մ․-ն ու 33-ամյա Աղվան Մ․-ն, խուլիգանության հիմնավոր կասկածով ձերբակալվել են։
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)