Իշխանությունները քննադատում են ՀԱՊԿ-ին ու Բելառուսին, բայց ոչ Ադրբեջանին․ Վարդևանյան
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը քննադատել է իշխանություններին՝ Ադրբեջանի նկատմամբ ոչ համարժեք գնահատական տալու համար։
Նրա խոսքով՝ իշխանությունները քննադատում են ՀԱՊԿ-ին և Բելառուսին, սակայն նույն կոշտ արձագանքը չի ցուցաբերում Ադրբեջանի գործողությունների, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։
Վարդևանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ վերջին հայտարարություններին՝ ընդգծելով, որ դրանց ևս պատշաճ արձագանք չի եղել։
«Խաղաղության օրակարգը, իհարկե, առաջնահերթ է, բայց ինչո՞ւ զայրույթ չի առաջանում, երբ մեզ ասում են՝ դուք պետք է փոխեք ձեր Անկախության հռչակագիրը։ Ինչպե՞ս կարող են նման բան ասել»,- նշել է պատգամավորը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)