Նազելի Բաղդասարյան․ Գյումրիում պետք է իշխանափոխություն լինի
Քաղաքական
Գյումրիում առկա է կառավարման ճգնաժամ, և այն մարդիկ, որոնք այս պահին փաստացի ղեկավարում են քաղաքը, ձախողել են իրենց առջև դրված խնդիրների իրականացումը։ Այդ պատճառով արտահերթ ընտրությունների անցկացումը հրամայական է, սակայն՝ բացառապես օրինական ճանապարհով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Առաջիկայում հերթական ՏԻՄ ընտրություններ են նախատեսված ավելի քան 40 համայնքներում։ Կարծում եմ՝ այս գործընթացը պետք է հանգուցալուծում ստանա, և անհրաժեշտ է գտնել համապատասխան իրավական լուծում»,- նշեց պատգամավորը։
Պատասխանելով հարցին, թե ով է լինելու իշխանական թիմի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում, Բաղդասարյանն ասաց, որ քանի դեռ ընտրություններ չեն հայտարարվել, որևէ քաղաքական ուժ չի խոսում թեկնածուների մասին։
«Սակայն միանշանակ է, որ Գյումրիում պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Ցավով եմ հետևում այն ամենին, ինչ կատարվում է քաղաքում»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետարանի գործունեությանը՝ պատգամավորն առաջարկեց հետևել քաղաքապետարանի պաշտոնական էջին՝ նշելով, որ այնտեղ հրապարակվում են Կոմունիստական կուսակցության հայտարարությունները։
«Կարծում եմ՝ Լենինը դագաղում շուռ է գալիս։ Այնտեղ տարածվում են անհեթեթ հայտարարություններ, որոնք արժանի են հանրության ուշադրությանը»,- ասել է Նազելի Բաղդասարյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը