Կիմ Չեն Ընը խոստացել է անփոփոխ աջակցել Ռուսաստանին և վստահություն հայտնել նրա հաղթանակի հարցում
Քաղաքական
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ շարունակելու է անփոփոխ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին և ռուս ժողովրդին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA)։
Կիմ Չեն Ընը համապատասխան ուղերձն ուղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի հիմնադրման 78-րդ տարեդարձի կապակցությամբ ստացած շնորհավորանքի։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը կհաղթի այն պայքարում, որը, իր ձևակերպմամբ, մղում է երկրի անվտանգության շահերի և միջազգային արդարության պաշտպանության համար։
ԿԺԴՀ-ի առաջնորդը նաև ընդգծել է, որ Փհենյանը ձգտում է շարունակել ընդլայնել և խորացնել Մոսկվայի հետ համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ աջակցության և դաշնակցային հարաբերությունների վրա։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)