Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հրաժարականի ամսաթիվը
Քաղաքական
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին հրաժարական կտա պետության ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վուչիչի նախագահական լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի գարնանը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստվում է պաշտոնից հեռանալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից վերադառնալուց հետո։ «Սեպտեմբերի 27-ին հրաժարական կտամ նախագահի պաշտոնից։ Կդիմեմ ժողովրդին։ Ես մեր երկրի ամենաերկար պաշտոնավարած նախագահն եմ եղել և առանց մեր քաղաքացիների չէի կարող դա անել»,- ասել է Վուչիչը։
Սեպտեմբերի 9-ին Վուչիչը նաև ստորագրել է Սերբիայի խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագրերը։ Ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին։ Իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարությունը, իր հերթին, կողմ է քվեարկել, որ Վուչիչը առաջիկա ընտրություններում առաջադրվի վարչապետի պաշտոնում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը