89.1 քմ տարածք վերադարձվել է Իջևան համայնքին․ դատախազությունը հայց էր ներկայացրել դատարան
Իրավունք
Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությամբ Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավանի վարչական շենքում գտնվող՝ ընդհանուր 89.1 քմ մակերեսով երկու տարածք։
Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 3-ին Հակակոռուպցիոն դատարան էր դիմել՝ 2017 թվականի մայիսի 10-ին իրականացված աճուրդային վաճառքներն անվավեր ճանաչելու և դրանց հետևանքները վերացնելու պահանջով։
Դատական քննության ընթացքում կողմերին առաջարկվել է կնքել հաշտության համաձայնություն, որը դատարանը հաստատել է օգոստոսի 21-ի վճռով։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել։
Հաշտության համաձայնության հիման վրա սեպտեմբերի 11-ին և 14-ին գրանցվել է Իջևան համայնքի սեփականության իրավունքը Ենոքավանի վարչական շենքի 63.4 և 25.7 քմ մակերեսով տարածքների, ինչպես նաև դրանց զբաղեցրած 0.0545 հա հողամասի նկատմամբ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)