Կողոպուտ՝ Երևանի կենտրոնում․ 17 ու 18-ամյա տղաները ձերբակալվել են, երրորդը՝ փնտրվում է
ԻրավունքԵրևանում քրեական ոստիկանները բացահայտել են կնոջ պայուսակի բացահայտ հափշտակության դեպքը, որի հետևանքով երկու երիտասարդ է ձերբակալվել։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը կնոջից բացահայտ հափշտակել էր պայուսակը, որում եղել են փաստաթղթեր, բջջային հեռախոս և գումար։ Կնոջը պատճառվել էր մոտ կես միլիոն դրամի վնաս։
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել կողոպուտի հատկանիշներով։ Քրեական ոստիկանության և քննչական բաժնի համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքին առնչություն ունեն Արմավիրի մարզի երեք երիտասարդներ։
Սեպտեմբերի 7-ին Սարդարապատ գյուղի 17 և 18-ամյա բնակիչները հայտնաբերվել են, ձերբակալվել կողոպուտ կատարելու կասկածանքով և ներկայացվել նախաքննական մարմին։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում նրանց 21-ամյա հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)