ԵՄ-ն անվտանգության նոր ռազմավարություն է մշակում․ ֆոն դեր Լայեն
ԱՄՆ
Եվրահանձնաժողովը պատրաստվում է ներկայացնել Եվրամիության անվտանգության նոր ռազմավարություն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ ռազմավարությունը մշակվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ՝ հիբրիդային սպառնալիքների աճի ֆոնին։ «Սպառնալիքների մակարդակի բարձրացմանը զուգահեռ պետք է մեծանա նաև Եվրոպայի պատրաստվածությունը»,- նշել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ ԵՄ գործող դոկտրինը, ինստիտուտներն ու որոշումների ընդունման մեխանիզմները ստեղծվել են «այլ աշխարհի համար» և այլևս չեն հասցնում հարմարվել նոր իրողություններին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել՝ արդյոք դրանք շարունակում են համապատասխանել իրենց նպատակներին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)