Զելենսկին նշել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման հիմնական խոչընդոտներից մեկը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում ընտրությունների կազմակերպման հիմնական խնդիրներից մեկը արտերկրում բնակվող միլիոնավոր ուկրաինացիների քվեարկության ապահովումն է։ Այս մասին նա ասել է CBC News-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ ներկայում Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվում է մոտ 9 միլիոն քաղաքացի, մինչդեռ նախկինում արտերկրում ընտրություններին սովորաբար մասնակցում էր շուրջ 500 հազար մարդ։ Նա հարց է բարձրացրել, թե ինչպես է հնարավոր այդ պայմաններում կազմակերպել քվեարկությունը։
Ուկրաինայի նախագահը որպես առանձին խնդիր նշել է նաև Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում բնակվող քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին՝ հարցադրելով, թե ինչպես և ում վերահսկողությամբ կարող է այնտեղ անցկացվել քվեարկությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)