Վիճաբանություն՝ ռեստորանի մոտ․ 20-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված «Մակարով» է եղել
Իրավունք
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ նկատել են վիճաբանող մի խումբ երիտասարդների։
Ոստիկանության ծառայողները ձեռնամարտի հնարք կիրառելով՝ երիտասարդներից մեկի ձեռքից վերցրել են ատրճանակ՝ կանխելով հետագա զարգացումները։
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Բաժնում պարզվել է, որ Երևանի 20-ամյա բնակչի մոտ եղել է 7 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)