Ծեծկռտուք՝ Արտաշատի գիշերային ակումբում․ 4 անձ ձերբակալվել է
Իրավունք
Սեպտեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արտաշատի «Դելիս» գիշերային ակումբում հաճախորդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ըստ Shamshyan.com-ի՝ 25-ամյա Սուրեն Խ.-ն, ալկոհոլի ազդեցության տակ, բռնել է ակումբի պարուհիներից մեկի մազերից։ Միջամտել են 30-ամյա Սերգեյ Հ.-ն, նրա 28-ամյա եղբայր Կարեն Հ.-ն և նրանց 24-ամյա ընկեր Շամալ Ու.-ն։ Այնուհետև կողմերը միմյանց ուղղությամբ գարեջրի շշեր ու բաժակներ են նետել և հարվածներ հասցրել։
Վիճաբանությանը միջամտած 43-ամյա Էդվարդ Վ.-ին և նրա ընկերուհուն՝ 48-ամյա Ալինա Մ.-ին, բաժանելու փորձի ժամանակ, ըստ աղբյուրի, Սուրեն Խ.-ն գարեջրի շշով մի քանի անգամ հարվածել է Էդվարդ Վ.-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի առնչությամբ Սուրեն Խ.-ն, Սերգեյ Հ.-ն, Շամալ Ու.-ն և Էդվարդ Վ.-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են։ Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Կարեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)