Ամերիկյան ընկերությունը մինչև 1 մլրդ դոլար կներդնի Վենեսուելայում ոսկու արդյունահանման ոլորտում
ԱՄՆ
Ամերիկյան Heeney Capital ներդրումային խումբը նախատեսում է մինչև 1 միլիարդ դոլար ներդնել Վենեսուելայում ոսկու արդյունահանման մեջ։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ ընկերությունը համապատասխան համաձայնագիր է ստորագրել Վենեսուելայի պետական հանքարդյունաբերական Corporación Venezolana de Minería (CVM) ընկերության հետ։
Ներդրումները կուղղվեն Էլ Կալյաո շրջանում գտնվող Choko ոսկու հանքավայրի շահագործմանն ու զարգացմանը։ Ավելի վաղ՝ մայիսին, Heeney Capital-ը Mercuria Energy Capital-ի հետ պայմանավորվել էր Վենեսուելայից ԱՄՆ հումքային ապրանքներ և ոսկի մատակարարելու շուրջ։ Համաձայնագիրը նախատեսում է հանքային ռեսուրսների տարեկան արտահանումն ավելացնել մոտ 2,2 միլիարդ դոլարով։
Վենեսուելայի էներգետիկ և հանքարդյունաբերական ռեսուրսների նկատմամբ ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունն աճում է նաև նավթային ոլորտում։ Bloomberg-ի տվյալներով՝ քննարկվել է Վենեսուելայի որոշ նավթահանքերի երկարաժամկետ վարձակալության հնարավորությունը, սակայն հնարավոր պայմանավորվածությունների վերջնական պայմանները դեռևս հստակ չեն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)