Ինչո՞ւ են մեծ քաղաքների բնակիչները վատ քնում․ քնի մասնագետը նշել է հիմնական պատճառները
Հասարակություն
Մեծ քաղաքներում ապրող մարդիկ հաճախ բախվում են քնի խանգարումների՝ մշտական սթրեսի, արհեստական լուսավորության և ֆիզիկական ակտիվության պակասի պատճառով։ Այս մասին «Абзац»-ին հայտնել է քնի մասնագետ Մարինա Կորոլյովան։
Նրա խոսքով՝ մեգապոլիսներում մարդու նյարդային համակարգը հաճախ նույնիսկ գիշերը շարունակում է գերլարված մնալ։ Քնի որակի վրա կարող են ազդել նաև հեռուստացույցի, սմարթֆոնի, լիցքավորման սարքերի և այլ տեխնիկայի լույսերը։ Մասնագետը խորհուրդ է տալիս հնարավորինս մթեցնել ննջասենյակը, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործել քնի դիմակ։
Քրոնիկ սթրեսը ևս կարող է դժվարացնել հանգստանալն ու խոր քնի փուլ անցնելը։ Բացի այդ, քնի որակի վրա կարող են բացասաբար ազդել շրջակա աղմուկը և ֆիզիկական ակտիվության պակասը։ Կորոլյովան ընդգծել է, որ երկարատև անորակ քունը կապված է ճանաչողական առողջության վատթարացման բարձր ռիսկի հետ, ուստի քնի մշտական խնդիրները չարժե անտեսել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)