25 մլն դրամի հափշտակություն․ Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի ու գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է
Իրավունք
Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է։ Նրանց վերաբերյալ 25 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Ըստ Քննչական կոմիտեի՝ գործի շրջանակում իրականացված քննությամբ ձեռք են բերվել համապատասխան ապացույցներ, իսկ վարույթի մասնակիցների նկատմամբ կիրառվել են օրենքով նախատեսված ընթացակարգեր։
Գործի նյութերն ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)