Թրամփը պատմել է՝ ինչ է ասել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարին տոկոսադրույքի բարձրացումից առաջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Քևին Ուորշի հետ քննարկել է տոկոսադրույքի վերաբերյալ առաջիկա քվեարկությունը։ Թրամփի խոսքով՝ ինքը Ուորշին ասել է, որ կարող է քվեարկել մյուս անդամների հետ միասին, քանի որ նրա մեկ ձայնը չէր փոխի վերջնական արդյունքը։
Սեպտեմբերի 16-ին ԴՊՀ-ի Բաց շուկայի դաշնային կոմիտեն միաձայն որոշել է հիմնական տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 3,75–4% միջակայք։ Սա ԱՄՆ-ում տոկոսադրույքի առաջին բարձրացումն էր վերջին երեք տարվա ընթացքում։ Քևին Ուորշը ևս աջակցել է որոշմանը՝ նշելով, որ գնաճը շարունակում է չափազանց բարձր մնալ։
Թրամփը, որը բազմիցս հանդես է եկել տոկոսադրույքների նվազեցման օգտին, որոշումից հետո քննադատել է ԴՊՀ-ի ղեկավար մարմինը՝ այն անվանելով «շատ քաղաքական»։ Միաժամանակ նա հայտարարել է, որ շարունակում է վստահել Ուորշին և տոկոսադրույքի բարձրացման համար հիմնական պատասխանատվությունը վերագրել է կոմիտեի մյուս անդամներին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)